Բացվել է առաջին գիշերային արևային էլեկտրակայանը

Torresol Energy ընկերությունը գործարկել է Gemasolar Power Plant էլեկտրակայանը, որը նախկինում հայտնի էր  Solar Tres Power Tower անվամբ:

Այս մասին դեռ խոսվել էր, երբ այս նախագիծը գտնվում էր մշակման փուլում, բայց այժմ իսպանացիները, համախմբվելով մի քանի այլ ընկերությունների հետ, ներկայացրել են այս նախագիծի վերջնական տարբերակը:

Կայանի առավելագույն հզորությունը 19,9 մեգավատտ է և այն տարեկան պետք է արտադրի 110 գեգավատտ-ժամ էներգիա:

Ինչպես նշել է Mail Online-ը, Gemasolar-ը երաշխավորում է տարվա ընթացքում ավելի քան  270 օր էլեկտրաէներգիա արտադրել:

Այն մոտավորապես երեք անգամ ավելի շատ է, համեմատած այլ այլընտրանքային էներգետիկայի համալիրների, որոնք ունեն էներգիայի աղբյուրի անկայունություն:

Այս կայանը կուտակելով էներգիան ունակ է Արևի մայր մտնելուց հետո  դեռ 15 ժամվա ընթաքում համալիրն ապահովվել էլեկտրաէնեգիայով:

Աղբյուր: akarmazyan.com