Ucom-ը կկլանի iCON-ին
Ucom ընկերությունն այսօր` հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել եւս մեկ ընկերության` iCON Communications, հետ միաձուլման մասին: Միավորված ընկերությունը հանդես կգա Ucom բրենդի ներքո: Ըստ էության` սա Ucom ընկերության կողմից ինտերնետային այլ ընկերության կլանման հերթական քայլն է: Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ Ucom-ը կլանել էր NetSys ընկերությանը:
Նշենք, որ iCON Communications-ը Երեւանի տարածքում լայնաշերտ ինտերնետ մատակարարող ամենախոշոր պրովայդերներից մեկն է:
iCON Communications-ը հիմնադրվել է 2007 թ.` սփյուռքահայ ներդրող Րաֆֆի Քասարջյանի կողմից, իսկ ինտերնետ շուկա մուտք է գործել 2009 թ.:
Վաղը այս ընկերությունների ներկայացուցիչները մամուլի ասուլիսում հանդես կգան պարզաբանումներով:
Աղբյուր: NEWS.am
