Պատկերացրու մի քաղաք, որտեղ տեխնոլոգիաները օգնում են իրագործել սոցիալական ռեֆորմներ

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը (www.pjc.am) հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ` նվիրված Երևան քաղաքի խնդիրներին:

Եթե Դուք ծրագրավորող եք կամ քաղաքի խնդիրներին առնչվող ոլորտի մասնագետ, ապա Դուք կարող եք Ձեր ներդրումն ունենալ Երևանը բարեփոխելու և քաղաքի խնդիրներին արագ ու արդյունավետ լուծումներ առաջարկելու գործում:

Մասնակցության հայտ ծրագրավորողների համար

Մասնակցության հայտ ոլորտային մասնագետների համար

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

Հայտերը ուղարկել apply@mic.am էլ. հասցեով մինչև 2011 թ-ի հոկտեմբերի 30-ը:

Մանրամասների համար զանգահարել             +374 10 545 343       կամ 093 64 00 14/091 220 719      :