Թողարկվել է աշխարհի գերարագ եւ ամենատարողունակ flash-կուտակիչը

Flash-կուտակիչներ մշակող ամերիկյան Kingston Technology ընկերությունը ներկայացրել է նոր` DataTraveler HyperX 3.0 flash-կուտակիչը` 64 Gb, 128 Gb եւ 256 Gb ծավալով:

Ինչպես փոխանցում է 3Dnews-ը, 256 Gb հիշողությամբ  DataTraveler HyperX 3.0 –ը մշակողների կողմից ներկայացվում է որպես  ներկայումս գոյություն ունեցող կուտակիչներից ամենատարողունակն ու գերարագը:

Այն կարող է տվյալներ ձայնագրել մինչեւ 225/135 Mb/sec արագությամբ եւ կարող է աշխատել  0-ից +60 С ջերմաստիճանում:

Նշվում է, որ  DataTraveler HyperX 3.0 –ի երաշխիքային ժամկետը 5 տարի է:

Աղբյուր: NEWS.am