Գլխավոր » Բիզնես

Լրացավ Հայաստանում Orange-ի գործունեության երկրորդ տարին

IMG_2817a

Այսօր լրացավ Հայաստանում Orange-ի ծառայությունների մեկնարկի երկրորդ տարին, ինչի առթիվ ընկերության տնօրեն Բրունո Դյութուան ամփոփեց գործունեության արդյունքները: Երկու տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի 600,000 ակտիվ բաժանորդ, որոնցից 70,000-ը լայնաշերտ շարժական ինտերնետի բաժանորդներ են: Ընկերության` ամենաարդիական տեխնոլոգիաներով համալրված 3G+ ցանցն այսօր ծածկում է բնակչության ավելի քան 95%-ը և հասանելի է նույնիսկ հեռավոր գյուղական [...]

Բիզնես

«ԱրմենՏել» -ը և Travelling Connect-ն առաջարկում են բոնուսներ ռոումինգում րոպեների դիմաց

Beeline_Logo

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) դարձավ Travelling Connect միջազգային ծրագրի բացառիկ գործընկերը Հայաստանում: Բոլոր այն օտարերկրացիները, ովքեր օգտվում են ռոումինգից և հանդիսանում եմ Travelling Connect ծրագրի մասնակից, գտնվելով «ԱրմենՏել»-ի ցանցում, կարող են ստանալ 1 մղոն կամ 1 բալ (կախված ընտրված ծրագրից) յուրաքանչյուր ելքային զանգի 1 րոպեի դիմաց: Հետագայում կուտակած միավորները նրանք կարող են օգտագործել այնպիսի ճանաչված [...]

Բիզնես,Հեռահաղորդակցություն

IBM ընկերությունը առաջին անգամ կին կղեկավարի

ibm_230_200

Ամերիկյան համակարգչային հսկա International Business Machines (IBM) ընկերությունը հարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ կունենա կին ղեկավար` Վիրջինիա Ռոմետտին: Այդպիսի որոշում կայացրել է ընկերության տնօրենների խորհուրդը: Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, 54-ամյա Ռոմետտին կփոխարինի Սեմ Պալմիզանոյին, ով ղեկավարել է ընկերությունը սկսած 2002-ից: Սակայն Պալմիզանոն կշարունակի զբաղեցնել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Ռոմետին ավելի քան 30 տարի զբաղվել է [...]

Բիզնես

Samsung-ն Apple-ից առաջ անցավ վաճառված սմարթֆոնների քանակով

apple-vs-samsung

Samsung ընկերությունը եռամսյակի տվյալով վաճառված սմարթֆոնների քանակով առաջ է անցել Apple-ից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով անանուն աղբյուրի: Միևնույն ժամանակահատվածում Samsung-ը վաճառել է 20-30 մլն սմարթֆոն, Apple-ը` 17.07 մլն: Երրորդ տեղում կրկին Nokia-ն է` 16.8 մլն: Ընդ որում, Nokia-ն դեռ շարունակում է մնալ բջջային հեռախոսներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունը: Լուրը [...]

Բիզնես

«ԱրմենՏել» ընկերությունն աջակցեց Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը

Beeline-300x225

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) աջակցեց Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը: Բարեգործական ծրագիրն ուղղված էր դպրոցի և նրա հարակից տարածքի բարեկարգմանն, ինչպես նաև դասարանների վերանորոգմանը և նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը: «Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում, թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության [...]

Բիզնես

ԴիջիԹեք 2011 ցուցահանդես: Լիտվայի ամենաարագ աճող IT դիստրիբյուտորը մուտք է գործում հայաստանյան շուկա

_DSC0492

Այսօր` հոկտեմբերի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը: Տեխնոլոգիասեր հայությունն արդեն ծանոթանում է 115 միջազգային և տեղական կազմակերպությունների տեխնոլոգիական վերջին ձեռքերումներին և ծառայություններին: Ցուցահանդեսի ընթացքում Բալթյան երկրների առաջատար IT դիստրիբյուտորներից մեկը` Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը (ACC),  մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում իր մուտք գործելու մասին: Ընկերությունը [...]

Բիզնես,Հայկական IT

Եվրահանձնաժողովի հավանությամբ Skype-ը կվաճառվի Microsoft-ին

microsoft-skype

«Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Microsoft ընկերության կողմից Skype-ը գնելու նախաձեռնությունը»,- գրված է ԵԽ մամլո հաղորդագրության մեջ: Կարգավորող մարմինը, գնահատելով կայանալիք գործարքի ազդեցությունը եվրոպական շուկայի վրա, եկել է այն եզրակացության, որ այս գործարքը եվրոպական շուկայում չի ստեղծի մենաշնորհային դիրք, քանի որ այստեղ արդեն կան նմանատիպ ծառայություններ առաջարկող բազմաթիվ այլ ընկերություններ, այդ թվում՝ նաև Google-ը։ Եվրահանձնաժողովը համարում է, [...]

Բիզնես

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է

steve-jobs-health

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին կյանքի 56-րդ տարում մահացել է Apple ընկերության հիմնադիր, միլիարդատեր Սթիվ Ջոբսը: Associated Press-ի փոխանցմամբ, աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը: Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա [...]

Բիզնես

Yahoo-ի բաժնետեր հնարավոր է դառնան միանգամից երեք ընկերություն

80016

Ներդրումային Silver Lake հիմնադրամը, Alibaba ընկերությունը և ռուսական Digital Sky Technologies ընկերությունը քննարկում են Yahoo! ընկերության միասնական գնումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ի գաղտնի աղբյուրը։Վերջիններս կապվել են Yahoo-ի հետ նրանց տեղեկացնելու հավանական առաջարկի մասին։ Քննարկումներն առայժմ գտնվում են նախնական փուլում և դեռ անորոշ է արդյո՞ք կկատարվի Yahoo-ի վաճառքը այս երեք ընկերությունների խմբին։ Alibaba-ի նախագահ Ջեք [...]

Բիզնես

Ucom-ը կկլանի iCON-ին

76464

Ucom ընկերությունն այսօր` հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել եւս մեկ ընկերության` iCON Communications, հետ միաձուլման մասին: Միավորված ընկերությունը հանդես կգա Ucom բրենդի ներքո: Ըստ էության` սա Ucom ընկերության կողմից ինտերնետային այլ ընկերության կլանման հերթական քայլն է: Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ Ucom-ը կլանել էր NetSys ընկերությանը: Նշենք, որ iCON Communications-ը Երեւանի տարածքում լայնաշերտ ինտերնետ մատակարարող [...]

Բիզնես