Գլխավոր » Ինտերնետ

Facebook-ի 45000 օգտատերեր դարձել են Ramnit վիրուսային ծրագրի զոհ

arm132587641317

Seculert-ը հաղորդում է, որ Facebook-ում գտնվող վիրուսային ծրագիրն ուղղված է եղել սոցիալական կայքի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և աշխարհի այլ երկրների հաշիվների մուտքաբառերի և գաղտնաբառերի դեմ: Mashable Social Media-ն հաղորդում է, որ ընդհանուր առմամբ՝ 45000 հաշիվներ են վնասվել: Microsoft–ը նշում է, որ Ramnit-ը վարակում է Windows-ը` վնասելով HTML ֆայլերը: Աղբյուր: 1in.am

Անվտանգություն,Ինտերնետ

«Հալալ ինտերնետ»՝ ինտերնետի փոխարեն. Իրանը հրաժարվում է համաշխարհային ցանցից

g_image

Մոտ ժամանակներս Իրանն ամբողջությամբ «կխզի կապը» համաշխարհային ցանցի՝ ինտերնետի հետ և սեփական փակ ցանցն, այսպես կոչված ազգային ինտերնետը կգործարկի: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի անվտանգության և տեղեկատվության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Պիյամ Քյարբասին: Նա հավելել է, որ Իրանում «գործելու է ազգային ներքին ինտերնետը, որից քաղաքացիները կարող են օգտվել երկրի ներսում»: [...]

Ինտերնետ

Վերջին 7 օրվա ընթացքում, ադրբեջանցի հակերները կոտրել են 7-ից ավելի հայկական կայք

hacked-300x225

Նախատոնական եւ տոնական օրերին, ադրբեջանցի հակերները կոտրել են 7-ից ավելի հայկական կայք: Դրանց մի մասը արդեն իսկ վերականգնված է, իսկ մնացածի վրա դեռ առկա է, ադրբեջանցի հակերների կողմից թողնված գրությունները: http://sole.am http://Hr.am http://Recruiter.am http://An-archiline.com http://Areghotel.com http://Axsio.net http://Jam-anc.com http://kayfot.info

Անվտանգություն,Հայկական Ինտերնետ

2011-ին Հայաստանում սոցիալական ցանցերի առաջատարը շարունակեց մնալ Odnoklassniki ցանցը

87689

Ողջ աշխարհում 800 միլիոն օգտագործող ունեցող Facebook սոցիալական ցանցում Հայաստանից կա ընդամենը 242 000 օգտագործող: Սա 2011-ի վերջին տվյալներն են ըստ socialbakers.com վիճակագրական ընկերության: Այս ցուցանիշը շատ փոքր է՝ համեմատած ռուսական Odnoklassniki սոցիալական ցանցի 640 000 հայ օգտագործողների հետ (Liveinternet-ի տվյալներով): Odnoklassniki-ն շարունակում է մնալ ամենաճանաչվածը Հայաստանում, սակայն միևնույն ժամանակ, ամենապասիվը՝ հասարակական ակտիվության տեսանկյունից: Եթե [...]

Ինտերնետ

Թուրք հաքերները մոտ 100 կայք են ջարդել Ֆրանսիայում

uHqRnMmR

Հայկական սփյուռքի կողմից Ֆրանսիայում հիմնված մոտ 100 ինտերնետային կայքեր դարձել են թուրք հաքերների զոհը, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ, պատգամավոր Վալերի Բուայեի կայքը ջարդելուց հետո: Այդ մասին հաղորդում է մասնագիտացած թուրքական կայքը, գրում է Nouvelles d`Arménie–ին` վկայակոչելով AFP–ն: Մի խումբ հաքերներ իրենց վրա են վերցրել դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայում մոտ հարյուր կայքեր ջարդելու պատասխանատվությունը` կապված [...]

Անվտանգություն,Ինտերնետ,Հայկական Ինտերնետ

Orange Բլոգ. նոր սերնդի վեբ միջավայր հայ բլոգերների համար

_MG_1096

Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Բլոգը` վեբ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական “տարածքը” և հավաքել իր բոլոր հիշարժան պահերը նկարների, վիդեո նկարահանումների, աուդիո ֆայլերի կամ գրառումների տեսքով և կիսվել դրանցով մտերիմների հետ: Orange Բլոգն Orange-ի այն բացառիկ ծառայություններից է, որից կարող են օգտվել ոչ միայն Orange-ի բաժանորդները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր ունեն [...]

Հայկական Ինտերնետ

«Anonymous» հաքերները կոտրել են «ստվերային ԿՀՎ»-ի կայքը

anonymouslogo

«Anonymous» հաքերներն իրենք իրենց տոնական նվեր են մատուցել` կոտրելով աշխարհահռչակ «Stratfor» վերլուծական ընկերության կայքը: Աշխարհում տեղի ունեցող իրադարձութունների մասին տեղեկությունների հավաքագրմամբ եւ հետազոտությամբ զբաղվող ընկերության ծառայությունից օգտվում են ԱՄՆ բանակը, ներդրումային  «Goldman Sachs» ընկերությունը: «Stratfor»-ը նաեւ անվանում են «ստվերային ԿՀՎ»: Հաքերները «Stratfor»-ի սերվերը ջարդելու մասին հայտարարել են  Twitter-ի իրենց միկրոբլոգում` նշելով, թե հաջողվել է գողանալ [...]

Անվտանգություն,Ինտերնետ

Կինոպրոդյուսերները պահանջում են Vkontakte-ին ջնջել «պիրատային» բովանդակությունը

87345

Հեռուստա- և կինոպրոդյուսերների ասոցիացիան նամակ է ուղարկել է ռուսական Vkontakte սոցիալական ցանցի ադմինիստրացիային, որով պահանջում է ցանցից ջնջել ավելի քան 500 ֆիլմ։ Այս մասին գրում է Ria.ru-ն։ Vkontakte-ի մամլո քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինի խոսքով, ցանցի ադմինիստրացիան ուղարկել է իր պատասխանը ասոցիացիային։ Մասնավորապես, առաջարկվել է ինքնուրույն զբաղվել պիրատային բովանդակության վերացմամբ։ «Մենք նաև առաջարկել ենք ասոցիացիային ուղարկել մեզ [...]

Ինտերնետ

Google-ը շարունակում է համագործակցել Firefox–ի հետ 900 միլիոն դոլարով

87142

Google-ի պայմանագիրը Mozilla Foundation ընկերության հետ` Firefox հայտնի բրաուզերում փնտրող համակարգ ներբեռնելու վերաբերյալ, ինտերնետ հսկայի համար կարժենա 900 միլիոն դոլար: Պայմանագրի համաձայն, Google-ը Firefox–ում փնտրող համակարգ կդառնա եւս երեք տարի, իսկ ռեկորդային գումարը բացատրվում է նրանով, որ ինտերնետային հսկայի գլխավոր հակառակորդը Microsoft-ն է եղել, որն առաջ է քաշում իր փնտրող համակարգը` Bing-ը: Բանակցություններին մասնակցել է [...]

Ինտերնետ

Twitter սոցիալական կայքում արդեն թույլատրվում է անհանգստացնել մարդկանց

arm132406587252

ԱՄՆ դաշնային դատավորն այսօր ասել է, որ համացանցային դարում հարկավոր է կարողանալ ինչ-որ բաներ անտեսել:

Ինտերնետ